Նազելի Արտավազդի Ադամյան
Տնօրեն
Նազելի Արտավազդի Ադամյանը ծնվել է 1987 թվականի մարտի 3-ին՝ Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ՆԶՊ և ֆիզդաստիարակության բաժինը։
2009 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, իսկ 2011 թվականից աշխատել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորումների, իսկ 2023 թվականին ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր։
2025 թվականի դեկտեմբերից հանդիսանում է Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն։
Տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։
Մեր աձնակազմը
Գայանե Մուրադյան — աշխարհագրության ուսուցչուհի, 2024 թվականից՝ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Աշխարհագրություն» բաժինը։
Գայանե Մուրադյան
Տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ
Հասմիկ Գասպարյան — հայոց լեզվի և գրականության մասնագետ, երկարամյա աշխատանքային փորձով։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 2025 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում՝ ԿԱԴԱՀ պաշտոնում։
Հասմիկ Գասպարյան
Դաստիարակության գծով փոխտնօրեն
Որակավորված Մանկավարժներ
Անի Հովհաննիսյան — անգլերեն լեզվի ուսուցչուհի։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ, 2017 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Անի Հովհաննիսյան
Անգլերեն
Փեփրոնիա Ադամյան — մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորմամբ, 1999 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Փեփրոնիա Ադամյան
Մաթեմատիկա
Մանկավարժներ
Աստղիկ Առաքելյան
Անահիտ Նիկոլյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը, 2002 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Անահիտ Նիկոլյան
Հայոց լեզու և գրականություն
Անի Ավետիսյան — հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ «Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ» մասնագիտությամբ, 2019 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Անի Ավետիսյան
Հայոց լեզու և գրականություն
Կարինե Հլղաթյան — ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով, 2018 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Կարինե Հլղաթյան
Ռուսաց լեզու
Հեղուշ Պետրոսյան — թվային գրագիտության և համակարգչային գիտության ուսուցչուհի։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա» բաժինը, 2020 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Հեղուշ Պետրոսյան
ԹԳՀԳ
Մելանյա Բաղրամյան — ֆիզիկայի ուսուցչուհի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ ֆիզիկոսի և ուսուցչի որակավորմամբ, 1999 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Մելանյա Բաղրամյան
Ֆիզիկա
Նելլի Պետրոսյան — դասվար։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժինը, 2024 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Նելլի Պետրոսյան
Դասվար
Սուսաննա Ասատրյան — էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ։ Ավարտել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ «Կրթության կազմակերպում» մասնագիտությամբ, 2019 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Սուսաննա Ասատրյան
ԷԿԴԱ մասնագետ
Վարդուհի Մելքոնյան — գրադարանավար և պատմության ուսուցչուհի։ Ունի պատմության ուսուցչի և գրադարանավարի որակավորում, 2017 թվականից աշխատում է Հայկավանի միջնակարգ դպրոցում։
Վարդուհի Մելքոնյան
Պատմություն
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնել
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- haykavan@schools.am
- 077-40-20-20
© 2026 Հայկավանի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։